National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
24.03.2023
Հայաստանի արտաքին քաղաքականության համար շարունակել են առանցքային մնալ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման հարցերը. ԱԳ նախարարը ներկայացրել է Կառավարության ծրագրի 2022 թ. կատարողականը
1 / 17

2022 թվականին Հայաստանի արտաքին քաղաքականության համար շարունակել են առանցքային մնալ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման, հարեւան երկրների հետ խաղաղ բանակցությունների միջոցով հարաբերությունների կարգավորման եւ Հայաստանի Հանրապետության շուրջ անվտանգային միջավայրի ձեւավորման հետ կապված խնդիրները:

Ադրբեջանի հետ շարունակվել են բանակցությունները բոլոր ուղղություններով՝ հարաբերությունների կարգավորում եւ համապատասխան պայմանագիր, սահմանազատման եւ սահմանային անվտանգության գործընթաց, տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցության բոլոր ուղիների ապաշրջափակում: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ մարտի 24-ի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի՝ արտաքին հարաբերությունների ոլորտին վերաբերող հատվածը:

Արարատ Միրզոյանը հայտնել է, որ 2022 թվականին նշված բոլոր ուղղություններով տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ ՀՀ վարչապետի մասնակցությամբ՝ եռակողմ եւ քառակողմ ձեւաչափով:  Հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությամբ:

Հաշվետու տարում գործուն քայլեր են արվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի Հանրապետության հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ: Մեծածավալ աշխատանքներ են իրականացվել Վրաստանի, Իրանի, Թուրքիայի, ինչպես նաեւ Եվրամիության եւ ԵՄ անդամ պետությունների, Հնդկաստանի, Չինաստանի եւ բոլոր այլ գործընկեր պետությունների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ԱԳ նախարարից հետաքրքրվել է խաղաղության պայմանագրով՝ հարցնելով՝ կա՞ մի հարց, որի շուրջ հնարավոր է եղել համաձայնության հանգել եւ ո՞ւմ միջնորդությամբ են տեղի ունենում խաղաղության պայմանագրի առաջարկների փոխանակումները:

Արարատ Միրզոյանը հայտնել է, որ առայսօր ստացվել է 4 ադրբեջանական եւ առայժմ՝ 3 հայկական փաստաթուղթ: Վերջինը հայկական կողմը ստացել է եւ դեռեւս չի ձեւակերպել իր արձագանքը:

«Բազմաթիվ հարցերի շուրջ ոչ իդեալական, բայց փոխընդունելի ձեւակերպումներ հաջողվել է գտնել: Ընդ որում, ես նույնիսկ չէի չափի՝ քանիսն ադրբեջանական առաջարկով, քանիսը՝ հայկական: Այսինքն՝ քննարկումներ, մտքերի փոխանակումներ են եղել, ինչ-որ փոխզիջումային տեքստեր ձեւակերպվել են: Ցավոք սրտի, սա վերաբերում է ոչ հիմնական, ոչ առանցքային կամ առաջին կարեւորության հարցերի: Բոլոր առաջին կարեւորության հարցերը դեռեւս քննարկումների փուլում են, եւ դրանց հիմնական մասում, չեմ վարանի ասել, կողմերի դիրքորոշումները դեռեւս բավականին հեռու են միմյանցից»,- ասել է Արարատ Միրզոյանը: Նախարարը պարզաբանել է, որ բազմաթիվ այլ հարցերում, այլ նախադասությունների եւ մտքերի դեպքում հնարավոր է եղել  հասնել փոխզիջման:

ԱԳ նախարարը նաեւ տեղեկացրել է, որ բանակցային այս գործընթացում միջնորդություն չկա: Հայաստանը պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների մասին մանրամասն տեղեկացնում է, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներին: Արարատ Միրզոյանն Ագնեսա Խամոյանին հրավիրել է ԱԳՆ՝ ծանոթանալու բանակցություններին:

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում ԱԳ նախարարը նշել է. «Ցավալիորեն, չնայած Հայաստանի կողմից գործադրվող կառուցողական ջանքերին՝ Ադրբեջանը շարունակել է էական հարցերի շուրջ իր ապակառուցողական կեցվածքը, ագրեսիվ հռետորաբանությունը եւ առավելապաշտական գործողությունները:  Սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կմ տարածք, մշտապես սադրիչ եւ ագրեսիվ գործողություններ է իրականացրել  Հայաստանի Հանրապետության սահմանին եւ Լեռնային Ղարաբաղում, ապօրինաբար արգելափակել է Լաչինի միջանցքը՝ հումանիտար ճգնաժամ առաջացնելով Արցախում, պատանդ է պահում հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց»:

Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am